«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանն ասել էր, որ կառավարության ծրագիրը քննադատողները սգո սերվիս դեմքով են, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ի պատասխան արձագանքեց. «Էդ ասողին սեւ սգո սերվիս կարանք ցույց տանք, ուղղակի…»:
Քիչ առաջ Էդգար Առաքելյանը, երբ փոխանցեցինք Մարուքյանի խոսքերը, այսպես արձագանքեց. «Չեմ հասցրել ծանոթանալ, ձեզանից լսեցի այդ հայտարարության մասին, բայց եթե այդպիսի բան է ասել Էդմոն Մարուքյանը, ես երեւի իր բառերով իրեն պատասխանեմ՝ պարոն Մարուքյան, էդ ինձ սպառնը՞մ եք, ես ճի՞շտ հասկացա էդ մեսիջը, ինձ սպառնը՞մ եք»:
Հարցին՝ նա ասաց կարող է ձեզ սեւ սգո սերվիս ցույց տալ, ուղղակի..ու այդտեղ ընդմիջում արեց, ի՞նչն է կաշկանդում նրան,որ ձեզ սեւ սգո սերվիս ցույց չտա՝ Առաքելյանը պատասխանեց՝ «դա երեւի իրեն ուղղեք, ես շոկի մեջ եմ, եթե նման բան է ասել»:
Էդգարն Առաքելյանն ասաց, որ ընդդիմադիր գործընկերները, փոխանակ բովանդակային քննարկում անեն, գալիս են, կռռալ բառը չէի ուզում օգտագործել, բայց եթե դրանով են զբաղվում, ինձ այլ բան չի մնում բնորոշել»:
Մարուքյանն ասաց, որ Փաշինյանին 5 րոպեն մեկ ծափահարելը Հյուսիսային Կորեան էր հիշեցնում,որտեղ առաջնորդին այդքան ծափահարում են, ի պատասխան՝ «Իմ քայլի» պատգամավորը խորհուրդ տվեց Մարուքյանին իր հռետորական կարողությունները զարգացնել այն աստիճան, որ իրեն էլ ծափ տան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ