Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԱԾ-ն կանխել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձը

Փետրվար 14,2019 18:33

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում կանխվել է «Արմավիր» ՔԿՀ մեծ քանակությամբ արգելված իրեր ներկրելու փորձ:

Մասնավորապես, 2019թ. փետրվարի 12-ին ՀՀ քաղաքացու կողմից  «Արմավիր»  ՔԿՀ դատապարտյալ Վ.Մ-ի անվամբ, որպես հանձնուք ներկայացված սառնարանի  հետնամասում,  հատուկ պատրաստված թաքստոցի զննության արդյունքում հայտնաբերվել է 39 հատ բջջային հեռախոս, հեռախոսի տասնյակ լիցքավորիչներ, մարտկոցներ, ականջակալներ:

Կանխարգելիչ միջոցառումներն իրականացվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աջակցությամբ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, պարզվում է  առնչություն ունեցող անձանց շրջանակը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

https://www.youtube.com/watch?v=JeTynH8N0MM&feature=youtu.be

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728