Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ ձեւեր են, չափ կա, սահման կա». Մարուքյանը՝ Փաշինյանին

Փետրվար 14,2019 18:12

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ-ում իր ամփոփիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատեց «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը:

Մենք խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հարցրեցինք՝ այսքան քննադատությունից հետո հիմա «հանգիստ նստելու եք տեղնե՞րդ.,. ինչպես հայտնի հորդորում ասում էր վարչապետը՝ Մարուքյանը պատասխանեց. «Իսկ դուք նկատեցիք, որ մենք հանգիստ նստում ենք տեղնե՞րս, իսկ մեկդ տեսավ, որ մենք կարող է հանգիստ նստենք մեր տե՞ղը»:

Թե ի՞նչ եք անելու, եթե ոչ հանգիստ նստեն՝ Մարուքյանը պատասխանեց. «Ինչ անելու էինք՝ արեցինք, եղավ դեբատ: Մենք մեր առաջարկները շարունակելու ենք, պետք է սուպերվարչապետական համակարգը փոխվի, դա փայփայելու հավատամք կա այսօր»:

Փաշինյանն ասել էր՝ ասում են՝ հեղափոխություն չի եղել, բա եթե չի եղել, մի հատ նայեք կողքերդ, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեիք էստեղ նստած: Մարուքյանը պատասխանեց. «18 մանդատը ՀՀ քաղաքացիների քվեարկության արդյունք է ու ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որեւէ մեկը չի կարող դա կասկածի տակ դնել, դրա հետ պետք է հաշվի նստել գիշեր-ցերեկ: Հեղափոխություն եղել է, դրա համար իրենք ունեն 88 մանդատ, հետեւաբար նման հարց, նման դեբատ չկա, ո՞վ է վիճարկում դա»:

Մարուքյանն ասաց, որ այսօր իրենք 18 մանդատ ունեն նաեւ այն պատճառով, որ հեղափոխությանը ինչ-որ չափով աջակցել են:

Փաշինյանը խոսել էր նաեւ 1in.am-ի խմբագրության մոտ դրված ԵՄ դրոշից: Մարուքյանն ասաց. «Կներեք, երբ Փաշինյանը գնում էր այնտեղ հարցազրույց տալիս, իրեն էդ դրոշները չէի՞ն խանգարում: Որ ինքը հարցազրույց էր, տալիս, որ իրեն 24 ժամ լուսաբանում էին, էդ լավ կանալ էր, հենց արդեն պետք չի, Վատիկանի դրոշի կանա՞լն ա, ձե՞ռ եք առնում, էս ի՞նչ ձեւեր են, չափ կա, սահման կա, պետք է ամեն մարդ իրան հաշիվ տա ինչ է խոսում»:

«Իմ քայլի» պատգամավոր Էդգար Առաքելյանն ասել էր, որ քննադատողները սգո սերվիս դեմքով են, Մարուքյանն արձագանքեց. «Էդ ասողին սեւ սգո սերվիս կարանք ցույց տանք, ուղղակի…»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728