Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ է դուխով ծառայել, իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել». Մարուքյան

Փետրվար 14,2019 17:53

Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթում Մարուքյանից ապացույց ուզեց իր այն խոսքերի, թե Ագրարային համալսարանի ռեկտորը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է, նա հովանավորում է կոռուպցիոներին:

Մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք՝ ունե՞ք ապացույց, պատրաստվո՞ւմ եք ներկայացնել: Նա ծոցագրպանից հանեց մի թուղթ ու ասաց, որ ապացույցները կներկայացնի. «Ես տվյալներ եմ ասում՝ Ագրարային համալսարանը ռեկտոր է փոխել, մինչեւ ռեկտորի փոփոխությունը հոգաբարձուների խորհրդում փոփոխություն է արել եւ «Իմ քայլից» մարդիկ են ներառվել խորհրդում: Հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակեն, նշանակել են, ռեկտորը փոխվել է ու իր աշխատավարձը դարձել է 855 հազար դրամ, մոտավորապես կրկնակի իմ աշխատավարձից, նախկինում 554 է եղել: Պրոռեկտորի աշխատավարձը դարձել է 580՝ 363 հազարի փոխարեն: Օպտիմալացում է արել, որի շրջանակներում ֆինանսական վարչություն է ստեղծել, պետի համար սահմանել է 475 հազար դրամ…»:

Մեր դիտարկմանը՝ ասում են՝ ապացուցեք, որ հովանավորյալ է, ոչ թե աշխատավարձերը՝ Մարուքյանն ասաց. «Այստեղ աշխատավարձերի չափն առհասարակ փոփոխություն չի կրել, վարչապետին հենց նոր խաբեցին, որ ասեցին՝ 300 հոգու աշխատավարձ են բարձրացրել, իրեն խաբեցին: Սուտ են ասել, ոչ մի 300 հոգու աշխատավարձ չի բարձրացվել, միայն իրենցն է բարձրացվել՝ ռեկտորի,պրոռեկտորի, իր քարտուղարուհու: Մարդը եկել է, կրճատել է գիտնականներին, պրոֆեսորադասախոսական աշխատակիցներին, իր աշխատավարձը բարձրացրել, նոր մարդիկ ընդունել: Դրա արդյունքում ստացվել է մի անդուր բան՝ պրոֆեսորը ստանում է 172 հազար դրամ, ռեկտորի գործավարը՝ 190 հազար դրամ…Այս փաստերը, որ կանոնակարգ է փոխվել, որ ռեկտորը նշանակվի,արդեն բավարար են կասկածելու, հիմնավոր կասկած ունենալու, որ հովանավորյալ է այնտեղ նշանակվել՝ «Իմ քայլի» հետ կապված մարդ: Այսինքն, ՀՀԿ-ի ժամանակ այն, որ բոլորը ՀՀԿ-ականացվում էին, հիմա էլ իրենց մարդկանց են նշանակում: Պատգամավորներ կան՝ այդ խորհրդի անդամ են: Փաշինյանը մոռանում է մի բան, երբ իշխանությանը մի բանում մեղադրում են, էդ իշխանությո՛ւնը պիտի ապացուցի, որ դա այդպես չի, ոչ թե ընդդիմությունը: Հետեւաբար կրթության նախարարը, որ ասում է՝ ես Էդմոն Մարուքյանի համար չեմ աշխատում, թող գնա աշխատի նորմալ»:

Ինչ վերաբերում է ԿԳ նախարարի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ Մարուքյանին պատասխանել էր ու կոչ արել՝ «դուխով»՝ նա ասաց. «Եթե էդ մակարդակն է, եթե մեր երկրում այդպիսի մարդ է կրթության նախարար աշխատում, ի՞նչ խոսեմ էլ:  Ինձ ասում է՝ դուխով, դո՞ւ ես ինձ ասում, Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ դուխով, ինքը էդ որտե՞ղ է աչքի ընկել դուխով, բանակո՞ւմ է դուխով ծառայել, իրենց թաղում է դուխով տղա եղել, որտե՞ղ է դուխով եղել ու Էդմոն Մարուքյանին ասում է դուխո՞վ: Խառնել եք սաղ իրար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728