Մի քանի օր է Վանաձորի Գրիգոր Լուսավորիչ Նժդեհ փողոցների խաչմերուկում տեղադրված ցուցանակը հայտնվել է գետնին: Ցուցանակը վարորդներին անհարմարություն չի պատճառում, փոխարենը որոշակի չափով փակել է հետիոտների ճանապարհը:
Թե ինչու՞ է փողոցների անվանումները պարունակող վահանակը հայտնվել գետնին, դեռ պարզ չէ: Պարզ չէ նաեւ այն, թե ե՞րբ եւ ու՞մ կողմից ցուցանակը կվերանորոգվի եւ կծառայի իր նպատակին:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ