Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են

Փետրվար 14,2019 17:10

Փետրվարի 14-ին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահ­մանադրական օրենքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդհանուր իրա­վա­սության դատարանի դատավոր Արայիկ Մել­քում­յանին կարգապահական պատաս­խանատվության ենթարկելու հար­ցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրա­փակիչ մասը:

Խորհուրդը, դռնբաց նիստում քննության առնելով ՀՀ արդարադատության նախա­րարի պաշտոնակատար Ա. Զեյնալյանի 2018 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 630-Ա որոշ­մամբ ներկայացված միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատ­յանի ընդ­հանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահա­կան պատասխա­նատվության ենթարկելու վերաբերյալ, ել­նե­լով միջնորդության քննության արդյունքներից և ­ղե­կա­վար­վե­լով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով, «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան դա­տա­կան օ­րենս­գիրք» սահ­մա­նադ­րա­կան օ­րեն­քի 94-րդ ­հոդ­վա­ծի 6-րդ ­մա­սով, 142-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մա­սի 1-ին կե­տով, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով, 149-րդ ­հոդ­վա­ծի 1-ին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ ­մա­սի 1-ին կե­տով և 155-րդ ­հոդ­վա­ծով, որոշեց.

 1.Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել։ Էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել:

2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է ։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումն ամբողջությամբ հնգօրյա ժամկետում կուղարկվի վարույթ հարուցող մարմիններ և դատավորին: Այն կտեղակայվի նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում:

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728