Կառավարությունը վաղը կհաստատի այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում մարդը չի կարող հանրային ծառայության պաշտոն զբաղեցնել: Ըստ կառավարության նիստի վաղվա օրակարգի, հարցը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Փոխվարչապետը հղում անելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին, կհրապարակի հանրային ծառայության պաշտոնը զբաղեցնելու դեպքում, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում մանկավարժական կամ վարչական գործունեությանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը:
Համաձայն այդ ցանկի, Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ (F00 – F09) շիզոֆրենիա, շիզոտիպային եւ զառանցանքային խանգարումներ (F20 – F29), տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ (F30 – F39), սովորույթի եւ հակումների խանգարումներ (F63, մտավոր հետամնացություն (F70 – F79), հոգեկան եւ վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետեւանքով (F10- F19), շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն (A15), չեն կարող հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ