Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը պատահական չի եղել». Ալեքսանդր Իսկանդարյան

Փետրվար 14,2019 16:40

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով,  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում փորձ է արվում վերակենդանացնել Մինսկի գործընթացը, որը փաստացի մահացել է.

«Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը պատահական չի եղել։ Դավոսում չեն լինում պատահական հանդիպումներ»:

«Ամեն դեպքում, 2016-ին այն հաստատ մահացել էր։ Հիմա փորձ է արվում այն վերակենդանացնել, որպեսզի գոյություն ունենա որպես ձևաչափերից մեկը՝ անվտանգության ու հակամարտության կողմերի միջև կապի համար», – այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետը:

Նրա դիտարկմամբ,  գործընթացը հանգեցնելու է երկու երկրների առաջին դեմքերի հանդիպմանը, ինչն  ակնհայտորեն նախապատրաստվում է. «Իմ կարծիքով, Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումը պատահական չի եղել։ Դավոսում չեն լինում պատահական հանդիպումներ»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ քաղաքագետը նկատեց, որ Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացն այս պահին նոր ձևավորված կառավարությունն ու կառավարության ծրագիրն է: Նրա խոսքով, նոր կառավարության ու կառավարության ծրագրի մասին խոսակցությունները դեռ երկար են շարունակվելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728