Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցարարները պահանջում են՝ ԱԺ-ն նախապես ներկայացնի 2019-ի համար սահմանված պարգեւավճարների թիվը

Փետրվար 14,2019 16:16

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության տասնյակ անդամներ Ազգային ժողովի շենքի առջև այսօր բողոքի ակցիա անցկացրին ի նշան այս Ամանորին կառավարության անդամների ստացած պարգեւավճարների: Ցուցարարները պահանջում են, որ ԱԺ-ն բացահայտի, թե որքան պարգևավճարներ են ստացել կառավարության անդամները և այլ պետական աշխատողներ:

Կուսակցության առաջնորդ Արման Ղուկասյանի խոսքով, «Պահանջագիր ենք այսօր փոխանցելու խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանին: Ժողովրդավարական երկրներում խորհրդարանը պետք է օժտված լինի եւ ունենա վերահսկողության լծակներ: Խորհրդարանական կառավարման երկրներում խորհրդարանները նաեւ ունեն խորհրդարանական հետաքննության լծակներ, բայց մենք չենք տեսել այդ լծակների կիրառումն այստեղ: Հանրությունը մեծ դժգոհություն բարձրացրեց պարգեւավճարների հարցում, տեղեկատվություն կա, որ պարգեւավճարների թվերն այնքան բարձր էին, որ անթույլատրելի էր, քանի որ մեր երկրում որակական առումով կյանքի դրական տեղաշարժեր չեն եղել: Շատ անելիքներ դեռ կան, ծայրահեղ աղքատությունը դեռեւս հաղթահարված չէ, եւ այդ ֆոնին այդքան բարձր պարգեւավճարներ տալն անարդար է ազգի, սեփական ժողովրդի նկատմամբ: Պահանջում ենք, որ ԱԺ-ն թափանցիկ ձեւով բացահայտի այն թվերը, որոնք տրվել են չինովնիկներին, ներկայացվի 2019-ի պարգեւավճարների թիվը նախապես, որ տալուց հետո ժողովրդին փաստի առջեւ չկանգնեցնեն: Պահանջում ենք նաեւ, Ազգային ժողովը, եթե չունի խորհրդարանական հետաքննական լծակներ, ապա օրենսդրական մակարդակով նախաձեռնի ու ստեղծի»:

Անդրադառնալով պաշտոնյաների պարզաբանմանը, թե պարգեւավճար տալով՝ օրենք չի խախտվել, Արման Ղուկասյանն ասաց՝ բայց միգուցե պետք է խոսենք բարոյական օրենքներից, որովհետեւ հեղափոխությունից հետո պետք է պարտադիր խոսել այդ արժեքների՝ բարոյական օրենքների ու բարոյական արժեքների մասին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արման Ղուկասյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728