ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ պատգամավորների քվեարկությամբ ընդունեց ՀՀ կառավարության ներկայացրած ծրագիրը, որը քննարկվեց երեք օր: «Կողմ» էր քվեարկել 82, «դեմ»՝ 37 պատգամավոր: «Ձեռնպահ» քվեարկածներ չկային:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանն այսքանով ավարտվեց, իսկ երկրորդ նստաշրջանի առաջին նիստը տեղի կունենա մարտի 5-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ