Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հումորով եմ վերաբերվում այն լուրին, որ պատգամավորների ելույթները գրել է Նիկոլ Փաշինյանը». Մակունցը՝ իրենց անհանդուրժողականության մասին

Փետրվար 14,2019 15:47

ԼՀԿ-ից Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասել էր, որ ընդդիմությունից դարձան իշխանություն ու այսքան անհանդուրժող են դարձել, ուստի մեր հարցին՝ ինչո՞ւ չեք հանդուրժում ընդդիմադիր պատգամավորների կսմիթները, քննադատական խոսքը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Թույլ տվեք չհամաձայնել դրա հետ, բոլորը, թե՛ ԱԺ մեծամասնությունը, թե՛ մյուս խմբակցության ներկայացուցիչները տեղ-տեղ էմոցիոնալ են իրենց ելույթներում եւ դա նորմալ է խորհրդարանական քննարկումների ժամանակ: Կարեւորում եմ այն միտքը, որ ցանկացած էմոցիոնալ քննարկում, խոսք, պետք է լինի կոռեկտության սահմանում ու անձնական տիրույթ չներխուժելու պայմանով»:

Հարցին՝ Մարուքյանն ասաց, որ որոշ պատգամավորներ իրենց քննադատելիս չափն անցան, համաձա՞յն եք՝ նա պատասխանեց, որ ոչ:

Մենք հետաքրքրվեցինք՝ ձեր խմբակցությունը մեծ է, ունե՞ք մշակած կանոնագիրք, թե ինչպես պետք է պահեն ձեր պատգամավորներն իրենց, նկատողություններ լինո՞ւմ են, օրինակ, նիստի ժամանակ հեռախոսով խաղեր չխաղաք՝ նա պատասխանեց. «Նման մեկնաբանություններին ես հումորով եմ վերաբերվում, այնպես, ինչպես վերաբերում եմ հումորով այն լուրին, որ պատգամավորների ելույթները գրել է Նիկոլ Փաշինյանը»:

Հարցին՝ ձեր պատգամավորներից ամեն մեկն իր պարտքն է համարում քննադատել ընդդիմադիրների ելույթները, ձեզ համար կառավարության ծրագիրն այդքան կատարյա՞լ է, որ ընդդիմադիրների առաջարկները որեւէ կերպ չեք փորձում քննարկել կառուցողական դաշտում, միայն փորձում եք պաշտպանել վարչապետին ու կառավարությանը՝ Մակունցը պատասխանեց, որ նման մոտեցում չկա, ԱԺ-ում բնականոն քննարկումներ են տեղի ունենում, երբ լինում են ելույթներ ու արձագանք. «Մենք բաց ենք թե՛ քննարկումների, թե՛ համատեղ աշխատանքի առումով»: Նա ասաց, որ ուրախ կլինեն ընդդիմության հետ համագործակցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728