«Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ-ում ընդմիջմանը խորհրդակցություն էր հրավիրել: Խորհրդակցությունից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որոշել են՝ «անվերապահ աջակցում ենք կառավարության այս ծրագրին»:
Հարցին՝ ձեզ համար կարեւո՞ր է, թե ինչպես է քվեարկելու ընդդիմությունը՝ Մակունցը պատասխանեց, որ ուրախ կլիներ, եթե ընդդիմությունն էլ աջակցեր կառավարության ծրագրին, իրենք աշխատելու են այդ ուղղությամբ, լավ կլիներ, որ ի սկզբանե ամրագրվեր վստահությունը ծրագրի նկատմամբ:
Հարցին՝ ձեր ասած կառավարությանը «անվերապահ աջակցությունը» բխո՞ւմ է այն դրույթից, որ «թեկուզ մի տող գրած լիներ կառավարության ծրագրում, ես կողմ էի քվեարկելու»` Մակունցը պատասխանեց. «Անվերապահ աջակցությունը բխում է հեղափոխության երկրորդ փուլի տրամաբանությունից»: Ըստ նրա, դեռ ավարտվել է հեղափոխության առաջին փուլը, հիմա սկսվում է երկրորդ փուլը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ