Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իսրայելական կողմը չի պատասխանել ԿԳՆ-ի` «կեղծ» դիպլոմով բժիշկների մասին հարցմանը

Փետրվար 14,2019 15:12

Քանի որ Իսրայելի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակվել էր տեղեկություն, համաձայն որի` Իսրայելն այլեւս չի երաշխավորում Հայաստանում բժշկական կրթություն ստացած շրջանավարտների աշխատանք գտնելու հնարավորությունը, ՀՀ ԿԳ նախարարությունն էլ համապատասխան գրություն էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն, խնդրելով ԱԳՆ-ի միջնորդությունը` Իսրայելի համապատասխան կառույցներից խնդրի վերաբերյալ հնարավորինս մանրամասն, այդ թվում` բուհերի, դիպլոմների, շրջանավարտների ինքնության մասին տեղեկություններ ստանալու վերաբերյալ, Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչպես է հանգուցալուծվել այդ խնդիրը:

ԿԳ նախարարությունից ստացել ենք գրավոր պատասխան, որտեղ ասվում է. «2018թ դեկտեմբերի 3-ին ԿԳ նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` խնդրելով միջնորդել իսրայելական կողմից պաշտոնական տեղեկություն ստանալու իսրայելական ոստիկանության կողմից բերման ենթարկված 40 բուժաշխատողների վերաբերյալ (անուն, ազգանուն, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից տրված վկայականի պատճենը), սակայն, մինչ օրս տեղեկատվություն չի ստացվել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Բա մի հատ կորած-մոլորուած դեսպան ունէք Իսրայէլում հաւատարմագրուած, որի նստավայրը Երեւանում է։ 😊😀

    Տունը Չարենցի փողոցի վրայ է՝ «Առաւօտից» ոչ շատ հեռու։ Ենթադրում եմ, որ դա էլ հէնց Իսրայէլում ՀՀ դեսպանատունն է։

    Այցելէք, հարցրէք, թէ արդեօ՞ք հետաքրքրուել է դիպլոմների խնդրով։ Համ էլ կ’ուրախանայ, որ իրեն յիշել էք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728