Լրագրողները կոմպոզիտոր Վահան Արծրունուց հետաքրքրվեցին` իր կարծիքով ինչո՞ւ կինոյի մարդիկ չեն կանգնում հացադուլ անող Հովհաննես Գալստյանի կողքին: Կոմպոզիտորը նշեց, որ ի տարբերություն շատերի, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանն արդեն արձագանքել է, նա դիմել է ՀՀ Մշակույթի նախարարությանը՝ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարին, նախկին նախարարին, Կրթության և գիտության նախարարին՝ կոչ անելով ընդառաջ գնալ կինոռեժիսորին:
Պարոն Արծրունին նաեւ հավելեց, որ նույն լռությունը տիրում երաժիշտների շրջանում, երբ մշակույթի նախարարությունը չեղարկել էր իր համերգը. «Նույնիսկ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը հայտարարել էր, քանի որ Վահան Արծրունին մեր միության անդամը չէ, մենք բան չունենք ասելու:
Իրավիճակը եւ դաշտի լռակյացությունը ինձ շատ լավ ծանոթ է: Այդ լռակյացությունը նրանից է, որ բոլորը բյուջետային կապերով կապված են նույն նախարարությանը»: Նա հիշեցրեց, որ ժամանակին ընդամենը մի քանի մարդ է հրապարակավ արտահայտվել իր խնդրի շուրջ:
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կոմպոզիտորի հզոր անունը մի մանրացրեք ․․․ Կոմպոզիտորը հզոր, մասշտաբային ստեղծագործող է ․․․ Այո, այսօր իրական մեծ կոմպոզիտորներ չկան (անգամ` մեծանունները իրական չեն, ՀԿՄ անդամների զգալի մեծամասնությունը՝ նույնպես)։ Բայց չի նշանակում, որ մի քանի (թեկուզ հաճելի) երգերի հեղինակը կոմպոզիտոր է … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան
Ես շիտակ մարդ եմ ․․․ պարզապես մոռացա էլ․ հասցես գրելու, այդ պատճառով վերևում գրվեց Anonymos