ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: