Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարուքյանը՝ ԿԳ նախարարին. «Հովանավորում եք մի մարդու, որը եկել-թալանում է»

Փետրվար 14,2019 13:54

«Արայիկ Հարությունյան, ի՞նչ եք ուզում դրանով ասեք»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով ԿԳ նախարարի ճեպազրույցներից մեկին, հարցադրում արեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ Արայիկ Հարությունյանն ասել էր՝ «մենք Մարուքյանի համար չենք աշխատում, որ հիասթափվի, կամ ոչ»:

Էդմոն Մարուքյանը դիմեց Արայիկ Հարությունյանին. «Պարոն նախարար, Ագրարային համալսարանի ռեկտոր եք նշանակել ձեր մտերիմներից, որն իրեն 855 հազար դրամ աշխատավարձ է սահմանել՝ նախկին 554-ի փոխարեն: Իր գործավարի համար սահմանել է 190 հազար դրամ աշխատավարձ, մինչդեռ գիտությունների դոկտոր-պրոֆեսորը շարունակում է 175 հազար դրամ ստանալ: Նա օպտիմալացում է անում՝ մեկ բաժին է բացել, որում մի աշխատող կա, բայց պետ էլ կա, նաեւ՝ լրատվության բաժին է բացել:  Սա ի՞նչ է, եթե ոչ կոռուպցիա: Ինչի կոռուպցիան միայն կաշառք տալ-վերցնե՞լն է…Կոռուպցիան նաեւ հովանավորչությունն է, հովանավորում եք մի մարդու, որը եկել-թալանում է, բայց՝ թղթերով է թալանում (Սերժն ասում էր՝ ամեն ինչ թղթերով է): Դրանով զբաղվեք, իսկ Էդմոն Մարուքյանը ՀՀ քաղաքացի է»:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր շարունակում է քննարկել կառավարության ներկայացրած ծրագիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728