Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանում կառավարության ծրագրի շուրջ քննարկումների որակը, բովանդակությունը, անգամ խարիզման առանձնապես չի տարբերվում նախահեղափոխական ժամանակաշրջանից. «168 ժամ»

Փետրվար 14,2019 13:11

Մտահոգիչ է այն, որ խորհրդարանում կառավարության ծրագրի շուրջ քննարկումների որակը, բովանդակությունը, անգամ խարիզման առանձնապես չի տարբերվում նախահեղափոխական ժամանակաշրջանից, ընդ որում՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխող մեծամասնության ներկայացուցիչների մի զգալի մասի առումով: Նոր խորհրդարանը դեռևս աչքի չի ընկնում նոր բովանդակությամբ և քաղաքական տեքստերի նոր որակով: Առայժմ խորհրդարանի առանձնահատուկ հատկանիշները մնում են երիտասարդությունը, թարմությունը, քրեական և բիզնես բարքերին առնչության բացակայությունը՝ եզակի բացառություններով: Այդ ամենը շատ կարևոր է, սակայն խիստ անբավարար՝ առաջիկա հնգամյակում Հայաստանում նոր քաղաքական համակարգ և մշակույթ ձևավորելու տեսանկյունից, որովհետև դրանք ամենևին լոկ համակարգային օրենքները և ինստիտուտները չեն, այլ դրանցում առկա բովանդակությունը, քաղաքական տեքստերը կամ, այլ կերպ ասած՝ խորհրդարանի քաղաքական խարիզման:

Կառավարության ծրագրի քննարկումներում այդ խարիզման դրսևորվում էր տեղ-տեղ, շատ թույլ, խիստ հատվածական: Դրան զուգահեռ, գուցե արժե արձանագրել իրավիճակը կամ պատկերը կողքից, սակայն չլինել խստապահանջ դատարանի դերում, քանի որ խորհրդարանը դեռ նոր է թափ հավաքում, և կառավարության ծրագրի քննարկումը հնարավոր է համարել նույնիսկ քաղաքական նախավարժանք: Այդուհանդերձ, խաղն արդեն սկսված է և, ըստ այդմ, բարձրանալու են որակական պահանջները, համենայնդեպս, փորձագիտական հանրության օթյակից ակնկալվող:

Այժմ «լավ» լուրի մասին: Դա հենց այն է, որ խաղը սկսված է, և խորհրդարանը մտնում է քաղաքական դիրքավորումների աշխույժ ռեժիմ, մրցակցության մթնոլորտի գեներացման միտումներով:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728