Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոբ Խաչատրյան. «Սովորողներին բացարձակապես չեն հետաքրքրում վերացական մակարդակում իրականացվող փոփոխությունները». «168 ժամ»

Փետրվար 14,2019 13:05

Վերջին տարիներին Հայաստանի կրթական օրակարգից անհետացավ դասավանդման ձևերի, մեթոդների, մանկավարժական նորարարությունների հարցը։ Պատճառը, թերևս, այն է, որ մեզ թվում է, թե գտնվել են դասավանդման լավագույն ձևերը՝ ինտերակտիվ ուսուցումն ու տեխնոլոգիաների օգտագործումը։ Հետևաբար՝ նոր ասելիք չկա։ Կառավարության նոր ծրագրի կրթության հատվածում այս թեմայի մասին ասվում է հետևյալը. «Առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը՝ ուղղված… դասավանդողների կարողությունների զարգացմանը»։ Ընդ որում, այս խնդիրը նշվում է՝ ներածականի, և որևէ ձևով չի մանրամասնվում հանրակրթության ծրագրային նպատակների հատվածում։

Մինչդեռ դասավանդման մոտեցումների հարցը միջազգային օրակարգում շարունակում է մնալ՝ որպես զարգացող թեմա։ Այս թեման կարևոր է նաև սովորողների համար։ Սովորողներին բացարձակապես չեն հետաքրքրում վերացական մակարդակում իրականացվող փոփոխությունները։ Աշակերտի կամ ուսանողի համար ամենակարևոր հարցերից մեկը հետևյալն է. ի՞նչ է անում դասավանդողը դասարանում կամ լսարանում։ Մեր կրթական համակարգում միշտ գերիշխող են եղել մակրո մակարդակի թեմաները, կառավարման ձևերի փոփոխություն, չափորոշիչների փոփոխություն, դպրոցների ապակուսակցականացում, ֆինանսավորման բանաձևեր…։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728