Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչու է վարչապետի խորհրդականն իրեն այս կերպ պահում, մնում է միայն ենթադրել. «Ժողովուրդ»

Փետրվար 14,2019 12:56

Վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը շարունակում է, մեղմ ասած, անհարմար դրության մեջ դնել վերադասին։ Նախօրեին սոցիալական ցանցում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հասցեին նրա գրառումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ժամեր անց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից։

«Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- հավելել էր Փաշինյանի խոսնակը։

Սակայն երեկ Factor.am-ի հետ զրույցում Սրբուհի Ղազարյանը կրկին «յուղ է լցրել» այս թեմային։ Նախ՝ նա Տեր-Պետրոսյանի հասցեին շարունակել է վիրավորական գնահատականներ հնչեցնելը, այս անգամ՝ հարցադրումների տեսքով։ Այնուհետեւ պատասխանելով հարցին՝ վարչապետը իրենից ինչ պարզաբանումներ է պահանջել՝ ասել է. «Այն, ինչ Ձեզ ասացի, վարչապետին չեմ ասել, ինքը երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում էր, այսօր նույնպես»։ Այլ կերպ ասած՝ նա փորձել է հերքել վարչապետի խոսնակի հայտարարությունը, թե Փաշինյանն իրենից բացատրություն է պահանջել։ Ավելի ուշ Ղազարյանը հյուրընկալվել էր «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունում ու խոսում էր այդ թեմայի շուրջ։

«Ժողովուրդ» օրաթերթը այս մասին խոսեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ՝ հասկանալու, թե, ի վերջո, Փաշինյանը բացատրություն պահանջել է իր խորհրդականից, թե ոչ։ «Ես վստահ եմ, որ եթե ասել է՝ պահանջել է պարզաբանումներ, ուրեմն իսկապես պահանջել է»,- ասաց պարոն Կարապետյանը։ Ակնհայտ է, որ վարչապետի խոսնակը չէր կարող Փաշինյանի անունից սուտ լուր հաղորդել. ի վերջո, Վլադիմիր Կարապետյանը մեծ փորձ ունի եւ հասկանում է իր դիրքը, զբաղեցրած պաշտոնի նշանակությունը, ըստ այդմ՝ խոսքի լրջությունը՝ ի տարբերություն իշխանության մեջ հայտնված երիտասարդ կադրերի։ Իսկ թե ինչու է վարչապետի խորհրդականն իրեն այս կերպ պահում, մնում է միայն ենթադրել։

Լ. ՄԻՆԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728