Լրահոս
Օրվա լրահոսը

Առեղծվածային այս կինը, պարզվում է՝ ամբողջ գիտակից կյանքում աջ ու ձախ շռայլորեն կաշառք է տվել տարբեր ժամանակների տարբեր պաշտոնյաների. «Հրապարակ»

Փետրվար 14,2019 12:21

Հետհեղափոխական կամ թավշյա Հայաստանում գործարար Սիլվա Համբարձումյանը դարձել է կինոյի կամ, ավելի ճիշտ՝ հեքիաթի աղջիկը, ով երկնքից մաքուր, ամպոտ ոտքերով, հրեշտակի թեւերով ընկած էր սատանաների ու հրեշների մեջ, հիմա եկել է մեկ այլ՝ հրեշտակի թեւերով փրկիչը ու օգնում է նրան հաղթել այս հրեշներին… Առեղծվածային այս կինը, պարզվում է՝ ամբողջ գիտակից կյանքում աջ ու ձախ շռայլորեն կաշառք է տվել տարբեր ժամանակների տարբեր պաշտոնյաների։ Ու դրանք եղել են աստղաբաշխական գումարներ։

Կնոջ հայտարարություններից կարելի է ենթադրել, որ «ուրացողները» վերցրել են կաշառքն ու «քաշել» իրեն։ Եվ շատ դեպքերում ինքը միայն տարիներ անց որոշել է վերականգնել արդարությունը եւ դատաստանի ենթարկել կաշառակերներին, որոնց ցանկում են շատ ազդեցիկ նախկին պաշտոնյաներ՝ Արամ Հարությունյան, Սուրիկ Խաչատրյան, Սամվել Մայրապետյան, Ռոբերտ Քոչարյան, արտասահմանցի եւ տեղացի գործարարներ, ընկերություններ։

Սակայն օրենսդրությունը պատիժ է սահմանում ոչ միայն կաշառք վերցնողների, այլեւ կաշառք տվողների նկատմամբ, բայց կաշառք տալուց առաջ կամ գոնե ինչ-որ կարճ ժամանակ անց։ Մինչդեռ Համբարձումյանը կաշառք տալուց միայն տասնամյակ անց է հիշում այդ մասին։ Նրա նկատմամբ, որպես «պրոֆեսիոնալ» կաշառատուի, երբեւէ քրեական գործ չի հարուցվել։ Հայտնի չէ, թե այդ կեղտոտ գործարքներից որում է ինքը շահել, շահույթ ստացել, որում՝ ոչ։ Հայտնի չէ նաեւ, թե որտեղից հայաստանյան այդ «ազնվագույն» գործարարին այդքան գումար՝ աջ ու ձախ կաշառելու համար։

Մամուլը ժամանակին գրել է Սիլվա Համբարձումյանի օրինազանցությունների մասին, բայց նա միշտ ջրից չոր է դուրս եկել։ Միգուցե այստեղ է՞լ է գործել նորին գերազանցություն կաշառքը։

Նաիրա ՎԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728