Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին անցել է ռազմաշունչ հռետորաբանությանը; Երեկ նա ադրբեջանական Real TV լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե խնդիրը պետք է լուծվի բացառապես երկրի տարածքային ամբողջականության շրջանակներում, ու իրենք կձեռնարկեն հնարավոր ջանքերը՝ տարածքային այդ ամբողջականությունը վերականգնելու համար։ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է, եւ Բաքուն երբեք չի համակերպվի իր տարածքների օկուպացիայի հետ»,- ասել է նա ու պնդել, թե միջազգային հեղինակավոր կառույցները հենց իրենց դիրքորոշումն են պաշտպանում։ Միաժամանակ, Ալիեւը համոզմունք է հայտնել, որ աշխարհում ուժի գործոնը դառնում է գերիշխող, «ուժն է ծնում իրավունք»։
Իլհամ Ալիեւի պահվածքը միանգամայն հասկանալի է։ Վերջին շրջանում Ադրբեջանում ակտիվացել են ընդդիմադիր ուժերը, որոնք բազմամարդ հանրահավաքներ են անցկացնում Բաքվում։ Ու հիմա Արցախյան խնդրի մասին կոշտ հայտարարություններով Ալիեւը փորձում է ազդել ներքին լսարանի վրա՝ հանդես գալով անզիջողականության դիրքերից, անգամ խոստանալով ուժ գործադրելով վերադարձնել իրենց կորցրած տարածքները։ Այսինքն՝ նրա խոսքերի հասցեատերը ո՛չ Հայաստանն էր, ո՛չ էլ միջազգային հանրությունը, այլ բացառապես ադրբեջանական հասարակությունը, որի աջակցությունն են այդ երկրի իշխանությունները փորձում ստանալ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում