Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հացի փռի կանանց ասելիքը վարչապետին. «Առաջ մեզ սպառնում էին, փայ ուզում, ճնշում»

Փետրվար 14,2019 11:38

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր ԱԺ ամբիոնից դահլիճում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իր հարեւանուհիների խոսքերը: Վերջիններս, երբ իմացել են, որ Անուշ Բեղլոյանը պատգամավոր է ընտրվել, խնդրել են վարչապետին երախտիքի խոսքեր փոխանցել:

Լուսանկարը՝ Անուշ Բեղլոյանի ֆեյսբուքյան էջից

«Մեր հարեւանությամբ հացի փուռ կա, որում երեք կին են աշխատում, փուռը նրանցն է: Խնդրեցին փոխանցել ձեզ իրենց խորին շնորհակալությունը: Նրանք ասում են՝ «չհավատաք, թե ոչինչ չի փոխվել, այդպես չէ: Առաջ մեզ սպառնում էին, փայ ուզում, ճնշում, իսկ հիմա շատ ազատ ու լավ ենք ապրում»,-հացի փռի կանանց ասելիքը փոխանցեց Անուշ Բեղլոյանը:

Նրանք խնդրել էին նաեւ հայտարարել, որ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել եւ դեռ կփոխվի:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության ներկայացրած ծրագիրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728