Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ոստիկանապետին ասում են «լակոտ», բայց որեւէ մեկդ չի պաշտպանում նրան». Արման Բաբաջանյանը՝ «Իմ քայլ»-ին

Փետրվար 14,2019 11:23

«Երկրի ոստիկանապետին ասում են «լակոտ», բայց որեւէ մեկդ չի պաշտպանում նրան, չի համարձակվում զորավիգ լինել: Երեկ էլ Պաշտպանության նախարարին էին «հաթաթա» տալիս, մինչեւ ե՞րբ…: Պետության կենսական ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,-ԱԺ ամբիոնից այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին այսպիսի մեղադրանքներ հղեց «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Արման Բաբաջանյանը: Հիշեցնենք, որ պատգամավորները մտքեր են փոխանակում կառավարության ներկայացրած ծրագրի մասին:

Արման Բաբաջանյանն այնուհետեւ քննադատեց ծրագրի՝ արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածը: Նրա տպավորությամբ՝ ՀՀ-ն չի փնտրելու նոր գործընկերներ եւ շարունակելու է ինքնամեկուսացված լինելու քաղաքականությունը: «Ռուսաստանը հանդես է գալիս որպես արտաքին քաղաքականության խոչընդոտ, մինչդեռ Ռուսաստանի հետ հնարավոր է եւ պետք է խորացնել հարաբերությունները, բայց մեկ պարտադիր պայմանով՝ դրանք պետք է հիմնված լինեն ՀՀ ինքնիշխանության հարգանքի վրա»,-համոզմունք հայտնեց Արման Բաբաջանյանը:

Ըստ նրա՝ կառավարության ծրագիրը կարծես արձանագրում է,  որ ՀՀ անվտանգության երաշխավորը միայն բանակն ու զինվորն են, եւ անվտանգությունը կախված է զինվորի փամփուշտների քանակից. «Մինչդեռ զինվորը պետք է գիտակցի, որ իր թիկունքին կա դիվանագետ, որը եւս անվտանգության երաշխավոր է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728