Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն առաջարկում է կառավարության ծրագրում հստակեցնել երաշխիքներն, ռիսկերն ու գործիքակազմը

Փետրվար 14,2019 11:03

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում է կառավարության ներկայացրած ծրագրում եւս մեկ՝ 9-րդ գլուխն ավելացնել, որում կամրագրվեն ծրագրի իրականացման երաշխիքներն ու գործիքակազմը: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է կառավարության ծրագիրը:

Վահե Էնֆիաջյանի փոխանցմամբ՝ ԲՀԿ-ն առաջարկում է 9-րդ գլխում ամրագրել ծրագրի ռիսկերը եւս:

«Ծրագրում պետք է արձանագրել պետության կողմից ֆինանսավորվող դրամական միջոցների ծավալները, մինչեւ 2023թ.-ը ներգրավվելիք ներդրումների ընդհանուր ծավալը, այդ թվում՝ օտարերկրյա: Ծրագիրը պետք է սահմանի առաջիկա հինգ տարում հարկեր-ՀՆԱ աճը՝ ըստ տարիների, աշխատատեղերի քանակը՝ ըստ ոլորտների: Այն պետք է սահմանի նաեւ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն ըստ տարիների, ինչպես նաեւ՝ նվազագույն աշխատավարձի, գործազրկության եւ կենսաթոշակի աճը»:

ԲՀԿ-ն նաեւ ակնկալում է, որ Կառավարության ծրագիրը կհստակեցնի կրթության զարգացման պետական ծրագիր ունենալու հարցի շուրջ դիրքորոշումը: «Առաջարկում ենք նաեւ հստակ նշել ՀՀ-ի պարտականություններն ու գործողությունների հաջորդականությունը՝ ՀՀ-Սփյուռք հարաբերություններում»,-եզրափակեց Վահե Էնֆիաջյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728