Նոր կառավարությունը խոստացել է գյուղատնտեսությունն ապահովագրել:
Համենայնդեպս, կառավարության ծրագրում այդպիսի կետ կա: Այսպիսի խոստումներ «կառավարական» նախորդ ծրագրերն էլ են տվել: Բայց ամեն անգամ, երբ կարկուտը, ցրտահարությունն ու այլ աղետները գյուղատնտեսի բերքն ու անասունը վնասել են, կառավարության պատասխանատուները գյուղատնտեսությունն ապահովագրելու մասին հիշեցումներին պատճառաբանել են` գյուղոլորտում ռիսկերը շատ մեծ են, ապահովագրող ընկերությունները չեն ուզում դրա տակ մտնել: Ռիսկերը գյուղատնտեսությունում չեն նվազել, ավելին, ինչպես «Առավոտի» հետ զրույցում Գյուղատնտեսության դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանն է ասում` չունենք նախորդող ժամանակահատվածի վնասների պատմություն, վնասների գնահատման մեթոդոլոգիա, ինչպես նաեւ չունենք պատճառի փորձաքննության վերաբերյալ մեթոդոլոգիա: Ուստի, որպեսզի կառավարությունը ծրագրով ստանձնած պարտավորությունը կարողանա կատարել եւ վերջապես գյուղատնտեսական ապահովագրությունը ներդնել, պետության մասնակցությունն այս հարցում պետք է մեծ լինի:
Թե գյուղապահովագրության փորձագետն ի՞նչ նոր մոդել է առաջարկում` կարդացեք:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
13.02.2019