Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հանրապետական նշանակության ճանապարհը սողանքից քանդվում է (Ֆոտոշարք)

Փետրվար 13,2019 21:44

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի տարածքում դեպի Բերդ տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը քանդման վտանգի տակ է: Ակտիվացած սողանքի պատճառով հողի զանգվածն աստիճանաբար ավելի է ճնշում ճանապարհը: Ավտոճանապարհի այդ հատվածում, 4 տեղ ասֆալտի ծածկը ձեւախեղված է:

Ընթացիկ ձմեռը սակավաձյուն է, այդ պատճառով ճանապարհի այդ հատվածը դեռ դիմանում է: Գարնանը, երբ հորդ անձրեւներ կտեղան, ճանապարհի այդ հատվածը ավելի վտանգավոր կդառնա: Նման սողանք կա նաեւ նույն ավտոճանապարհի Այգեհովիտ գյուղի տարածքում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    դեհ, Իջեւան է… ոչինչ… արագօրէն կը սարքեն…

    lol

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728