Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը այսօր հանդիպում ունեցավ Տավուշի մարզի համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, ապա՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Ժամը 16-ին նշված պաշտոնյաների, նաեւ մարզի իրավապահ համակարգի ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպում-քննարկմանը մասնակցում էր եւ ելույթ ունեցավ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
Մարզպետ Հ. Չոբանյանն իր ելույթում, մասնավորապես կարևորեց սահմանամերձ մարզում ներդրումները, ասելով, որ զինվորների նման հերոսներ են նաեւ ձեռնարկատերերը, ովքեր աշխատատեղեր են ստեղծում: Մարզպետը հայտարարեց, որ ինքը լինելու է Տավուշում բիզնեսի օմբուդսմեն, մաքսային, հարկային իրավապահ պաշտոնյաները պետք է լինեն գործարարի գործընկերը, իսկ բիզնեսի համար խոչընդոտներ ստեղծող պաշտոնյան պետք է թողնի իր պաշտոնը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ