Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական ոլորտը ևս կոնսոլիդանում է նույն ֆորմատով, ինչ-որ պետությունը. Կարեն Վարդանյան

Փետրվար 13,2019 20:40

«Մենք անում ենք այս ամենը, որպեսզի մենք և պետությունը համահունչ քայլենք: Տեխնոլոգիական ոլորտը ևս կոնսոլիդանում է նույն ֆորմատով ինչ-որ պետությունը»,- այսօր ինֆորմացիոն և բարձր տեխնոլոգիաների ընկերությունների հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Առաջատար ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Նախկինում միությունը կոչվել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն», իսկ այժմ անվանափոխվել՝ դառնալով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների» /ԱՏՁՄ/ միությունը՝ հաշվի առնելով այն, որ բարձր տեխնոլոգիական ոլորտների խնդիրները 99 տոկոսով նույն են:

«Մենք այսօր հրավիրել ենք տարբեր բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների մի քանի նպատակով՝ ներկայացնել միությունը և հրավիրել մասնակցելու միության աշխատանքներին, եթե նրանք ցանկանում են կոնսոլիդանալ և ստեղծել հատուկ ուղղվածության ասոցիացիաներ, բայց ոչ ԱՏՁՄ-ի շրջանակում առաջարկել մեր օգնությունը, որպես արդեն իսկ 19 տարվա փորձ ունեցող ասոցիացիա: Կոնսոլիդացիան կարևոր է նրանով, որ պետությունն էլ, ըստ էության, նույն ճանապարհով է գնում և ստեղծում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որը ներառում է նաև ռազմարդյունաբերությունը: Ինչքան կոնսոլիդացիան ուժեղ, այնքան ազդեցությունը պետության վրա և ձեռնարկություններին շահերի պաշտպանությունը ավելի ուժեղ»,- նշեց պարոն Վարդանյանը:

Հանդիպման ժամանակ նա ընդգծեց, որ «Արմաթ» դպրոցական ինժեներական լաբորատորիաների նախագիծը, արդեն ներառում է 250 դպրոց, բայց նպատակ կա առաջիկա երկու տարում բոլոր դպրոցները ապահովել «Արմաթ» լաբորատորիայով, որը, ըստ պարոն Վարդանյանի, մեզ 6 տարվա կտրվածքով լրացուցիչ մոտ 15.000 աշխատուժ կտա, որոնք պատրաստ են դպրոցից հետո արդեն իսկ աշխատել. «Արդեն պատրաստ է անօդաչու թռչող սարքերի լաբորատորիան, որը մենք արդեն պատրաստվում ենք ներդնել այս նախագծի մեջ: Լաբորատորիայի սաները, բանակ գնալով, արդեն իսկ տեղյակ կլինեն ոչ միայն էլեկտրոնիկայից և ծրագրավորումից, այլև անօդաչու թռչող սարքերի թե պատրաստումից, թե փորձարկումից»:

Կարեն Վարդանյանի խոսքով՝ իրենց համար ամենաթույլը գիտության զարգացման ոլորտն է, հատկապես բուհերում գիտական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը, որը ևս որոշակի կոնսոլիդացիա է պահանջում. որպեսզի ինժեներները «իրենք իրենց տեր կանգնեն»:

«Ռազմարդյունաբերության ուղղությամբ մենք ստեղծել ենք UITX դուստր ձեռնարկությունը, որը փորձագետների խումբ է: Եթե պատվեր է լինում Պաշտպանության նախարարությունից փորձագետները քննարկում են, հասկանում ով կամ որ ձեռնարկությունները իրար միավորելով լավագույնս կարող են կատարել այս կամ այն պատվերը: Դրանով մենք ստանում ենք ամենաորակով զենքն ու զինամթերքը: Մենք UITX-ի շրջանակում ՊՆ-ի համար երկու պատվեր արդեն իսկ սկսել ենք»,- իր խոսքում ասաց Կարեն Վարդանյանը:

Որպես առաջիկա ծրագիր, նա առանձնացրեց Երևանում տեղի ունենալիք ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը. «մենք ամբողջ աշխարհից կհյուրընկալենք մոտ 2000 հյուրերի թե բիզնեսի, թե կառավարության, թե հասարակական և թե գիտության ու կրթության սեկտորից: Այն կանցկացվի «Ապակենտրոնացման հզորությունը» կարգախոսի ներքո: Սրա շնորհիվ՝ Հայաստանը աշխարհի տեխնոլոգիական քարտեզի վրա ավելի բարձր տեղում կդիրքավորի»:

Պարոն Վարդանյանը, որպես կարևոր անելիք ընդգծեց նաև տեխնոլոգիական ոլորտը Երևանից դուրս բերելն ու Հայաստանով մեկ տարածելը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728