Լրահոս
Օրվա լրահոսը

Պղնձամոլիբդենայինի աշխատակիցները Միջպետական երկաթգիծը կբացեն, բայց՝ ժամանակավոր

Փետրվար 13,2019 20:22

Այսօր առավոտվա ժամը 12-ից տեւած բանակցությունների արդյունքում Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները որոշեցին բացել Միջպետական երկաթգիծը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասացին աշխատակիցները, որոնք առավոտից երկաթգիծը փակ էին պահում՝պահանջելով լուծել պղնձաձուլարանի վերագործարկման հարցը: Նրանց խոսքով փետրվարի 28-ին լրանում է նաեւ այն պայմանագրի ժամկետը, որով գոնե 2/3 աշխատավարձ էին ստանում: Պղնձաձուլարանի աշխատակիցները երկաթգիծը փակել էին ի նշան բողոքի:

Մեզ հետ զրույցում ասացին, որ ժամանակավոր են բացում, եւ, եթե կառավարությունը խոստումը չկատարի՝ կրկին անժամկետ փակելու են: Լոռու մարզպետի հետ պայմանավորվել են, որ ուրբաթ օրը փոխվարչապետի գրասենյակի ներկայացուցիչները կրկին հանդիպելու են գործարանի սեփականատիրոջ եւ բանկի ներկայացուցչի հետ՝ հարցը կրկին քննարկելու եւ լուծում առաջարկելու:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728