Լրահոս
Օրվա լրահոսը

Զովունիով անցնող կոյուղատարից հեռուստացույց, մահճակալի ցանց, հեծանիվ ու անասունի փորոտիք են հանել

Փետրվար 13,2019 19:55

Արդեն քանի օր է` Զովունի-Եղվարդ ճանապարհին կոյուղաջրեր են հոսում՝ լցվելով հարեւանությամբ գտնվող տների բակեր, օբյեկտների մուտք: Փողոցով երթեւեկող ավտոմեքենաներն էլ կոյուղաջրերով են անցուդարձ անում՝ ստիպված լինելով հետո ավտոմեքենաները մաքրման տալ՝ գարշահոտից ազատվելու համար:

Պարզվում է խցանված է Չարենցավանից դեպի Աէրացիա մաքրման կայան ձգվող կոյուղատարը: Կոյուղատարի՝ բետոնե կոլեկտորի,  համար պատասխանատու «Վեոլիա ջուր» ընկերությունը փչող մեքենա է բերել՝ կոլեկտորը մաքրելու, սակայն խնդիրը չի լուծվել: Կոյուղատարի երկայնքով մի քանի տեղ քանդել են, որպեսզի տեսնեն՝ հատկապես որ հատվածն է խցանում առաջացրել,ինչի պատճառով կեղտաջրերը հոսում են արտաքին միջավայր: 4-5 տեղ քանդելուց հետո ընկերության մասնագետները կոյուղատարից ինչ ասես, որ չեն հանել՝ հեռուստացույց, հեծանիվ, անասունի փորոտիք ու մորթեղեն, պլաստիկ շշեր, գոմաղբ:

Ըստ ընկերության պատասխանատուների, սա շատ հաճախ հանդիպող երեւույթ է: Բացի այն, որ բնակիչները ապօրինի կառույցներ են հիմնել հենց կոյուղատարի վրա, իրենց կենցաղային աղբը կոլեկտորի մեջ են թափում: Այսինքն՝ բնակիչները դրանք, որպես աղբատար են օգտագործում:
Վերոնշյալ հատվածում այսօր էլ աշխատանքները շարունակվել են եւ վաղն էլ տեղի կունենան:

«Վեոլիա ջուր» ընկերության պատասխանատուները հույս հայտնեցին, որ վաղը կամ մյուս օրը խնդիրը կլուծվի:

Կոյուղատարի վրա համայնքի բնակիչները ապօրինի կառուցել են գոմեր, պետքարան, այլ նշանակության կառույցներ: Արգավանդ գյուղում անգամ գերեզմանոցներ կան կոյուղատարի վրա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 
Լուսանկարը՝ «Վեոլիա ջուր» ընկերության ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728