Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հարցումներ են եղել հայկական հասարակությունից պետդեպարտամենտ՝ ինձ համար անհասկանալի պատճառներով ճշտելու իրենց կարծիքը». Դավիթ Տոնոյան

Փետրվար 13,2019 19:35

Այսօր պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱՄՆ Պետքարտուղարության արձագանքին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հարցով՝ ասաց, որ թարգմանության խնդիր կա, իրենք օգտագործել են do not support բառը,, որը նշանակում է չեն աջակցում, ոչ թե չեն պաշտպանում:

Հիշեցնենք, որ պետքարտուղարությունը հայտնել է՝ «մենք չենք պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության»:

Նախարարի խոսքով՝ «երեւի հարցումներ են եղել հայկական հասարակությունից պետդեպարտամենտ՝ ինձ համար անհասկանալի պատճառներով ճշտելու իրենց կարծիքը: Իրենք իրենց կարծիքը հայտնել են, որ չեն աջակցում մեր գործողությանը՝ համատեղ ՌԴ-ի հետ»:

Նա վստահեցրեց, որ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու գործողությունը եղել է իրավաչափ ու ԱՄՆ պետդեպարտամենտին կարձագանքի արտաքին գործերի նախարարությունը:

Հարցին՝ ԱՄՆ պետդեպի արձագանքը ինչ-որ ենթատեքստեր ունի՞ կամ հետեւանքներ կարո՞ղ են լինել, նախարարը պատասխանեց. «Կա որոշակի աշխարհաքաղաքական հակասություն, բայց մեր աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մաս է կազմում նաեւ հայկական համայնքը, բարոյական առումով անխոցելի է եւ շահարկման առիթ չի կարող հանդիսանալ որեւիցե ձեւով»:

Զինծառայողի՝ ինքնասպանությանը հասցնելու դեպքի հետ կապված հարցին, որ ծնողը չի հավատում այդ վարկածին՝ Դավիթ Տոնոյանն ասաց. «Ի վերջո դա մեր պայմանագրային զինծառայողն էր, իր հետ կապված դեպքը շատ ցավալի դեպք է ու մենք արձագանքելու այդ պահին՝ հունվարի 1-ն է, կամ դեկտեմբերի 27-ն է, կապ չունի, մենք ունեցել ենք խնդիր ճիշտ արձագանքելու: Քննություն է գնում, մինչեւ նախաքննության ավարտը ՊՆ-ն չի կարող հայտարարությամբ հանդես գալ ու չենք գալու: Դրա համար կան համապատասխան մարմիններ, որոնք պետք է ընթացքի վերաբերյալ, վարկածների վերաբերյալ հայտարարություն անեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Երկու կրակի արանքում ենք՝ինչպես միշտ,Ռուսաստանը չէր ողջունում մեր մասնակցությունը Կոսովոյում՝ՆԱՏՕ-ի կազմում,ԱՄՆ-ն չի ողջունում՝Ռուսաստանի կազմում:Այլ մոլորակ տեղափոխվենք??….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728