Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կատարվեց Տեառնընդառաջի նախատոնակը

Փետրվար 13,2019 21:01

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մարդեղացյալ Աստվածորդու՝ մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։

Տերունական տոնի սկիզբն ազդարարվեց փետրվարի 13-ի երեկոյան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը Ս. Գայանե վանքում մասնակցեց Երեկոյան ժամերգության: Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, տեղի ունեցավ նախատոնակ, ապա կատարվեց նաև տարվա առաջին Անդաստանի արարողությունը, որի ընթացքում օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:

Այնուհետև «Քրիստոս փառաց» հոգեզմայլ տաղի ներքո Ս. Գայանեի խորանի կանթեղից վառված մոմով Մուշեղ Սրբազանը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցեց ներկա հավատավոր ժողովրդին:

Արարողությունից հետո եկեղեցականաց թափորն ուղղվեց դեպի  Մայր Աթոռի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Մայր Աթոռի Լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, վառվեց Տեառնընդառաջի խարույկը:

Խարույկի շուրջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները հանդես եկան հոգևոր և ազգային երգերի կատարումներով:

Տարիներ առաջ Տեառնընդառաջի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է որպես նորապսակների օրհնության օր: Այս առիթով փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվող Ս. Պատարագի ավարտին, կկատարվի նորապսակ զույգերի օրհնության հատուկ կարգ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728