Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանախի գործով» Փաշինյանի հարցաքննությունը տեղի չունեցավ

Փետրվար 13,2019 19:25

Հոկտեմբերի 27-ի գործով հայտնի Արթուր Այվազյանի՝ Մանախի եւ «Ելք» դաշինքի քարոզիչների միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունն այսօր տեղի չունեցավ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հայտնեց, որ վարչապետը չի ներկայացել ԱԺ նիստին մասնակցելու պատճառով:

Հիշեցնենք, որ վարչապետն այս գործով վկա է անցնում:

Գործով մեղադրյալ Այվազյանը կարծիք հայտնեց՝ եթե դատախազությունը պնդում է, որ Փաշինյանին հարցաքննությունն անհրաժեշտություն է, ապա պետք է միջոցներ ձեռնարկի նրա ներկայությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ Մանախին, որը 14 տարի անցկացրել էր կալանավայրում Հոկտեմբերի 27-ի գործով կարեւոր վկայի սպանության համար, այս անգամ էլ մեղադրանք է առաջադրվել Անդրանիկի փողոցում «Ելք» դաշինքի համակիր Հայկ Սարգսյանի նկատմամբ բռնություն գործադրելով՝ ապօրինի ձեռք բերած ատրճանակ պահելու ու հասարակության նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելու համար: Ըստ մեղադրանքի, նա բռնությամբ զուգորդված խուլիգանություն է արել՝ Քր․ Օր-ի 258 հոդված, մաս երկրորդ, եւ ապօրինի զենք է կրել՝ 235 հոդված, մաս 1-ին։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728