Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Կարեն Նազարյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդին

Փետրվար 13,2019 19:20

Փետրվարի 12-ին Վատիկանում ՀՀ նորանշանակ դեսպան Կարեն Նազարյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ գերաշնորհ Էդգար Պենյա Պառային (H.E. Msgr. Edgar Peña Parra, Substitute for General Affairs to the Secretary of State):

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան հայ-վատիկանյան վաղեմի, սերտ ու բարեկամական հարաբերություններին:

Դեսպան Նազարյանն ընդգծեց Հայաստանի համար Սուրբ Աթոռի հետ երկկողմ հարաբերությունների կարևորությունը և հայտնեց դրանք ընդլայնելու ուղղությամբ իր պատրաստակամության մասին:

Գերաշնորհ Պենյա Պառան, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու առթիվ, վստահություն հայտնեց, որ հայ-վատիկանյան միջպետական հարաբերությունները շարունակելու են առավել զարգանալ:

Վատիկանում կայացած հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային զարգացումների առնչությամբ կողմերի մոտեցումներին:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728