Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինացի ներդրողը Շիրակի մարզում հնարավոր է խոշոր թռչնաբուծարան հիմնի

Փետրվար 13,2019 18:50
hav

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանին պաշտոնապես ներկայացնելու եկած ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, խոսելով ներդրումներից, տեղեկացրեց, որ եվրոպական երկրներին թռչնամիս մատակարարող ուկրաինական մեծ ընկերությունը ուզում է մեր տարածաշրջան մուտք գործել ու Հայաստանում կատարել իր քայլը․ թռչնաբուծարան հիմնել։ Նախարարը չբացառեց, որ թռչնաբուծարանը կարող է հիմնվել հենց Շիրակի մարզում։

«Ճանապարհին ես խոսում էի իմ տեղակալի հետ, որպեսզի մարզպետների հետ կապ հաստատի, մեզ հարկավոր է 50 հեկտար հողատարածք, ուկրաինացի ներդրողի մասին է խոսքը։ Հողատարածքը մայրուղուն մոտ պետք է լինի, սովորաբար ներդրողը լավ ենթակառուցվածքների խնդիր է առաջ քաշում, մոտակա տարածքում ունենա ջրի հնարավորություն, թեկուզ դա կարող է լինել անգամ հորատման միջոցով, լույս և գազ։ Սրանց առկայության պայմաններում ներդրումը կարող է Հայաստանում կայանալ, մոտավորապես 1500 աշխատատեղի մասին է խոսքը։ Իհարկե, սա խիստ նախնական է, ես չեմ ուզում սա որպես խոստում հնչեցնել»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728