Վաղ առավոտից Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատողները փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը, ինչի պատճառով բեռանափոխադրումներ չեն իրականացվում: Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Ալավերդի քաղաքում գործող պղնձաձուլարանի գործունեությունը չդադարեցվի: Նրանք պահանջում են, որ խնդիրն արագ հանգուցալուծվի ի շահ ցուցարարների:
Ցուցարարների հետ հանդիպման է մեկնել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Նա ցուցարարներին տեղեկացրել է, որ զանգահարել է կառավարություն և բարձրաձայնել խնդրի մասին: Կառավարության ներկայացուցիչները խոստացել են ուրբաթ օրը հանդիպում կազմակերպել, որին կմասնակցեն գործարանի տնօրինությունը, կառավարության ներկայացուցիչներն ու բողոքի ակցիայի մասնակիցները:
Այս պահին ցույցը դեռևս շարունակվում է:
Լոռու մարզպետարան