Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Աշխատեք. սպասելով, որ մեր համար կամ մեր փոխարեն մեկ ուրիշը կաշխատի, դատապարտված է». Ջանջուղազյանի հորդորը՝ քաղաքացիներին

Փետրվար 13,2019 16:50

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին այսօր լրագրողները հարցրեցին՝ կառավարության այս ծրագիրը եթե ընդունվի այս թվային տվյալներով, մարդիկ ե՞րբ դրական տեղաշարժ կզգան, լավ կապրեն: Նա պատասխանեց. «Սպասելը լավ բան չի, պետք է մասնակից լինել; Եթե մենք ակնկալում ենք, որ պասիվ կրավորական կեցվածքով մեզնից յուրաքանչյուրը՝ որպես ՀՀ քաղաքացի, սպասել եւ մնացածն ինքն իրեն տեղի կունենա, տեղի դժվար թե ունենա»:

Հարցին՝ բացի ՀԴՄ վերցնելուց, էլ ի՞նչ պիտի անենք՝ նախարարը պատասխանեց. «Աշխատենք: Սպասելով, որ մեր համար կամ մեր փոխարեն մեկ ուրիշը կաշխատի, գործնականում դատապարտված է: Խոսքը վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց»: Նա ասաց, որ գործազուրկները պետք է օգտվեն առաջարկվող հնարավորություններից, ինչպես այդ նույն գործազուրկների զգալի մասը օգտվում են այլ երկրներում: Հայաստանում նույն աշխատանքով զբաղվելը ընդունելի չեն համարում, բայց այլ երկրներում նույն աշխատանքն անում են:

Հարցին՝ եթե աշխատավարձերը ցածր են, ի՞նչ անի մարդը, չէ՞ որ պետությունը պետք է խրախուսի աշխատանքը՝ հարկերը նվազեցնելով, աշխատավարձերը բարձրացնելով, Ջանջուղազյանը պատասխանեց՝ կարո՞ղ եք պատկերացնել, եթե հարկերը նվազեցնենք, աշխատավարձերը բարձրացնենք, ինչի՞ հաշվին ենք այդ բացը լրացնելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728