Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարող լինել իրավիճակ, երբ ընդդիմությունն իրավունք ունենա փոխել կառավարության ծրագիրը». Ջանջուղազյան

Փետրվար 13,2019 16:32

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի տեսակետի հետ համաձայն չէ: Հիշեցնենք, որ Մարուքյանը դժգոհել էր, որ կառավարությունը անտեսել է խորհրդարանը, նախապես կառավարության ծրագիրը չի քննարկվել իրենց հետ. «Ես վստահ չեմ, որ ինձ հայտնի է այդպիսի ավանդույթ, իսկ ընթացակարգային իմաստով վստահ չեմ, որ այդպիսի կարգավորում կա, որը դա պարտադիր է դարձնում: Ստացվել է այնպես, ինչպես ստացվել է, բայց դրանից հետեւություն անել, որ արհամարհանք կա, կարծում եմ, առնվազն չափազանցված է: Համենայնդեպս, ես՝ որպես կառավարությունը ներկայացնող, չունեմ որեւէ մոտիվացիա ոչ հարգալից կամ արհամարհական վերաբերմունք ունենալ որեւէ պատգամավորի նկատմամբ՝ անկախ նրա քաղաքական հայացքներից»:

Ինչ վերաբերում է ԱԺ-ի կողմից կառավարության ծրագրում փոփոխություններ անելուն, նախարարն ասաց․ «Հիշենք, որ խոսքը վերաբերում է կառավարության ծրագրին, որի քաղաքական պատասխանատուն կառավարությունն է։ Չի կարող լինել իրավիճակ, երբ ընդդիմությունն իրավունք ունենա փոխել կառավարության ծրագիրը, բայց դրա համար պատասխանատու լինի կառավարությունը։ Ծրագրի նկատմամբ վերահսկողության իրավունք ունի, բայց ոչ այն փոխելու»։

Մարուքյանը նաեւ ասել էր, որ Սահմանադրության խախտումով է բերվել կառավարության ծրագիրը, քանի որ դեռ կառավարության կառուցվածքը հայտնի չէ: Ջանջուղազյանն ասաց. «Ակնհայտ է, որ ծրագիրը ներկայացնում է կառավարությունը, իսկ կառավարությունը հավաքական մարմին է, գործնականում բոլորը ներգրավված են եղել ծրագիրը կազմելու մեջ»։

Ջանջուղազյանն ասաց, որ կառավարության այս ծրագիրը հավասարակշռված է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728