Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. նոր կառավարությունը օրենքի սահմանադրականության եւ իրավունքի հետ խնդիր ունի

Փետրվար 13,2019 15:52

Կառավարության ծրագրում արտախորհրդարանական ուժերն անտեսված են: Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակում տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը: Չնայած սրան, այսօր արդեն արտախորհրդարանական ուժ հանդիսացող Դաշնակցությունը նոր իշխանությունների գործունեությունը ուշադրության եւ վերահսկողության տակ պահելու համար 11 հանձնախումբ է ստեղծել՝ 150 հոգուց բաղկացած մասնագետներով, որոնց թվում են նախկին պետական-քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ:

Արծվիկ Մինասյանի խոսքով, իրենք կառավարությանն անխնա քննադատելու են, բայց ոչ չարակամորեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Պարոն Մինասյանը գտնում է, որ այս կառավարությունը բոլոր մակարդակներում օրենքի սահմանադրականության եւ իրավունքի հետ խնդիր ունի. «Հաճախ կամ չեն ծանոթանում օրենքին կամ Սահմանադրության համապատասխան դրույթին, կամ պատշաճ ձեւով չեն ներկայացնում իրավական վերլուծություն, մոտեցում, որի արդյունքում մենք արձանագրում ենք, որ հաճախ տեսնում ենք իրավունքի եւ օրենքի տարակերպ մեկնաբանություններ, հակասող մոտեցումներ, իսկ որ ամենացավալին է՝ հաճախ նաեւ պարզապես անտեսում սահմանադրական նորմերը»:

Ըստ Արծվիկ Մինասյանի,Սահմանադրության ու կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքով վարչապետը պարտավոր է իր նշանակումից հետո 5-օրյա ժամկետում կառավարության անդամների թեկնածուների առաջարկել ՀՀ նախագահին, մինչդեռ ոչ բոլորն են ներկայացվել. «Որեւէ օրենքի նորմ չի սահմանում բացառություն, որ դուք կարող եք մի մասին ներկայացնել: Այսինքն՝ առաջարկության ներկայացումը վերաբերում է բոլորին: Կառավարության անդամների 2/3-ի կազմավորումն օրենքը նախատեսում է որպես պարտադիր պայման երկու իրավական հետևանք առաջացնելու համար: «Առաջինը, եթե 2/3-ը չնշանակվի 15 օրվա ընթացքում, ապա վարչապետը համարվում է հրաժարական տված: Եվ երկրորդ, եթե նշանակված է համարվում, այդ պահից սկսած գործում է սահմանադրական այն նորմը, որ 20 օրվա ընթացքում կառավարությունը պարտավոր է Ազգային ժողովին ներկայացնել իր ծրագիրը: Հետևաբար՝ սա փաստում է այն մասին, որ իրավական համապատասխան խորհրդատվություն տվող անձինք, ցավոք, անտեսել են այս կարևոր պայմանը, և փաստացի մենք այսօր ունենք սահմանադրական իմաստով թերի կառավարություն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728