Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սպանելու ցանկություն ունենար` կսպաներ». Դավիթ Սիմոնյանի ցուցմունքները` Հայկ Սարգսյանի գործով

Փետրվար 13,2019 15:48

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու`Հայկ Սարգսյանի գործով նիստը: Հիշեցնենք, Հայկ Սարգսյանը մեղադրվում է 12 տարի առաջ կատարած սպանության փորձի համար:

«Հայկի հետ հարաբերություն չունեմ, թշնամանք չունեմ»,- դատարանում հայտարարեց տուժող Դավիթ Սիմոնյանը (Կենտրոնի կյաժ): «Բա ինչի՞ հիմա դիմումը գրեցիք»,- հարցրեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: «Իմ հետ վատ են վարվել, ես էլ…»,- ասաց տուժողը:

Հիշեցնենք, որ տուժողն ասել էր, որ սպառնալիքի տակ ինքը 12 տարի առաջ ճշմարտությունը չի ասել, բայց այժմ, քանի որ իրավիճակ է փոխվել, ինքը ցանկանում է, որ արդարությունը վերականգնվի:

«Իմ ծնունդին եկել էր հիվանդանոց, տորթ բերեցին ու վերջ, մինչեւ էդ կարող է եկել է, չգիտեմ, անգիտակից եմ եղել»,- Հայկ Սարգսյանի պաշտպանի հարցին ի պատասխան՝ 12 տարի առաջ տեղի ունեցածի մասին ասաց տուժողը: Պաշտպանը հետաքրքրվեց`եթե իրեն ոչ թե սպառնային, այլ խնդրեին, ինքը դարձյա՞լ չէր ասի: «Խնդրելու արդյունքում էլ չէի ասի»,- ասաց տուժողը: Պաշտպանը հետաքրքրվեց. «Տորթը բերելուց հետո՞ սպառնաց, թե՞ առաջ»: Տուժողը նաեւ ասաց, որ որեւէ մեկը ներկա չի եղել, որ Հայկը սպառնացել է իրեն

Հայկ Սարգսյանի հարցն ի պատասխան, տուժողը նաեւ ասաց, որ չի հիշում, թե «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ինչո՞ւ են իրեն «Երեւան-կենտրոն» ՔԿՀ տեղափոխել: Նա մեկ այլ գործով`իր ներկայացմամբ`«կռվի գործով» կալանավորված է եղել: «Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տալուց հետո որքա՞ն ժամանակ հետո ազատ արձակվեցիք»,- հետաքրքրվեց փաստաբանը։ «Մեկ ամիս հետո, առերես հարցաքննման ժամանակ արդեն դուրսն էի»-, պատասխանեց տուժողը։

«Համաձայն եք, որ Հայկ Սարգսյանին սպանության փորձի համար մեղադրանք են առաջադրել»,- հարցրեց պաշտպանը: Տուժողն ասաց`թող իրավաբանները որոշեն, բայց հավելեց. «Եթե սպանելու ցանկություն ունենար`կսպաներ. ինչի՞ էր տանում հիվանդանոց»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728