Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Աղեկյանը կդմի դատարան, անհրաժեշտության դեպքում կհասնի ՄԻԵԴ

Փետրվար 13,2019 15:43

Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը պատրաստվում է դատարանում բողոքարկել իրեն բռնության ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը կարճելու մասին քննիչի որոշումը:

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն  կարճել է  2018 թ. փետրվարի 13-ին ավագանու նիստի ծեծկռտուքի փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով։

«Համոզված եմ՝ հանրապետական ոհմակին հեղափոխված Հայաստանում չեն պատժելու, բայց ես դիմելու եմ դատարան, այդ փուլն էլ անցնեմ, որ հետագայում դիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եթե նախկինում բողոքում էինք, որ Հայաստանում արդարադատություն չկա, դատավորները կաշկանդված են իրենց որոշումները կայացնելիս, այս պարագայում չակերտավոր հեղափոխված Հայաստանում եւս արդարադատությունը գտնվում է հանրապետական ոհմակի վերահսկողության տակ»,- Aravot.am-ին ասաց Սոնա Աղեկյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728