Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը՝ Փաշինյանին. «Ցուցանիշները մեր «կապրիզը» չեն»

Փետրվար 13,2019 15:37

«Համաձայն եմ, որ քաղաքացու մտքում առաջնահերթ պետք է հեղափոխություն տեղի ունենա, բայց այս դեպքում հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու կառավարության գործառույթը: Ի՞նչ գործիքներով պետք է աշխատի կառավարությունը, որպեսզի 2023թ.-ին ունենանք աղքատության եւ գործազրկության նվազում, երջանիկ քաղաքացի»,-ԱԺ-ում այսօր ՀՀ վարչապետի կողմից կառավարության ծրագրի ներկայացումից հետո նրան այս հարցադրումներով դիմեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած ծրագրում չկա գործողությունների ճանապարհային քարտեզ եւ թվային ցուցանիշներ. «Այդ ցուցանիշները մեր «կապրիզը» չեն, դրանով կառավարությունը նպատակներ է դնում եւ պարտավորություններ ստանձնում, հաշվետու լինում ժողովրդի առաջ, կամ էլ, ինչպես նախորդ բոլոր կառավարությունները, հաշվետու չի լինում՝ թքած է ունենում»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ վարչապետի կողմից Կառավարության ծրագրի ներկայացման արդյունքում պարզվեց, որ դրանում չկան նպատակներ եւ ճանապարհային քարտեզ, որովհետեւ ամեն ինչ կախված է քաղաքացու գենետիկ կոդից. «Սա էզոթերիկայի բնագավառից է…Երկրի առաջին դեմքը կոռուպցիոներ չէ, բայց արդյոք համակարգային կոռուպցիայի բացակայությունը բավարա՞ր է տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Բավարար չէ: Իմ ողջ լավատեսությամբ հանդերձ կարծում եմ, որ Կառավարության ծրագիրը չի բերելու տնտեսական հեղափոխության: Խնդիրն այն է, որ այն չունի ռազմավարական եւ հայեցակարգային հենք ու չի տալիս ամենակարեւոր հարցի պատասխանը՝ ի՞նչ մոդելի տնտեսություն է ունենալու ՀՀ-ն առաջիկա հինգ տարում: Օդում կախված է հարցը, թե ով է տնտեսական հեղափոխության պատասխանատուն, եւ ինչ է լինելու, եթե ՀՀ քաղաքացին հրաժարվի լինել տնտեսական հեղափոխության պիոները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Delea says:

    Ըստ վարչապետի ամեն ինչ կախված է քաղաքացուց:
    Ապուշություն կամ թույլ հասկացողություն թե ով է «ՀԱՅԸ»
    Դա մի փաստ է որ մեր «Դուխով» -ը չի հասկանում թե ինչ է տնտեսական հեղափոխություն:Քանի որ մեր սուտլիկ որսկանն միշտ խոստումների աշխարհում է եվ այնքան լիքը բաներ է խուստացել, հիմա որոշել է գրի առնել:
    Այսօր առաջին օրն է որ Նիկոլն հայտարարեց միասին սկսենք տնտեսական հեղափոխությունը:Ներկայացնոմ եմ մի նոր ոչ շաբլոմ ծրագր որ Նիկոլի ռեժիմը նույնիսկ չի ուզում ուսումնասիրել այս նոր ծրագիրը:
    1.Երջանիկ ու խաղաղ կյանք
    2.Արդարացված ու կայուն աշխատավարձ
    3.Առանց զենքի ժողովուրդ, ոչ մի կրակոց քաղաքացու կողմից,զենքը միայն զինվորին:
    4.34 ժամային աշխատանքային շաբաթ, 13 եվ 14 աշխատավարձ,տարեկան օգուտներից 49 տոկոսն ժողովրին Յ1 տոկոսն բանակին:
    5.Ոչ մեկը չպետք է ավելի լավ ապրի կամ ավելի հարուստ լինի, քան տվյալ խմբի ներկայացուցիչը, հակառակ պարագայում անհասկանալի է՝ որտեղից են գոյանում ավելի հարուստ մարդու ֆինանսական միջոցները, իսկ եթե անհասկանալի է, ուրեմն ապօրինի են:
    6. Պետությունը պարտավոր է լուծել տարբեր խավերի միջև առկա կոնֆլիկտը:
    7.Բողոքների ակցիաների վերացումը
    8.Աշխատավարձից հարկեր վճարել, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն,գիտնականներն,
    ուսուցիչներն,բժիշկները աշխատավարձ ստանան, եթե երկրի խնդիրները պետք է մեր ուսերից կախվեն, և լուծումները մենք առաջարկենք:
    9.ՀՀ քաղաքացիներն հանդիսանում են լիիավ քաղաքացիներ թե ոչ:
    10.Ում կարծիքն է որոշիչը:
    11.Եթե այն մեծամասնության կարծիքն է, ապա ինչպես որոշել այդ մեծամասնությունը
    12.Մասնակից լինել որոշման վերջնական ընտրությանը՝ հավասար ընտրության ճանապարհով:
    13. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետությամբ կառավարելու հավասար հնարավորություններ,
    14.Ինչ է անհրաժեշտ ժողովրդավարական համակարգի կայունության համար եվ այլ…

    ՀՊԿ-ն վերջնական կետերը կներկայացնի, ժողովրդի հետ քննարկելուց ու առաջացած հարցերի լուծումից հետո:

    ՀՊԿ (Հայկական Պետությունների Կուսակցություն)

  2. Delea says:

    Ըստ վարչապետի ամեն ինչ կախված է քաղաքացուց.թույլ հասկացողություն թե ով է «ՀԱՅԸ»
    Դա մի փաստ է որ մեր «Դուխով» -ը չի հասկանում թե ինչ է տնտեսական հեղափոխություն:Քանի որ մեր սուտլիկ որսկանն միշտ խոստումների աշխարհում է եվ այնքան լիքը բաներ է խուստացել, հիմա որոշել է գրի առնել:
    Այսօր առաջին օրն է որ Նիկոլն հայտարարեց միասին սկսենք տնտեսական հեղափոխությունը:Ներկայացնոմ եմ մի նոր ոչ շաբլոմ ծրագր որ Նիկոլի ռեժիմը նույնիսկ չի ուզում ուսումնասիրել այս նոր ծրագիրը:
    Ժողովրդավարություն ձգտող ժողովուրդը պետք է տեր կանգնի իր հասանելիք ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ

    1.Երջանիկ ու խաղաղ կյանք
    2.Արդարացված ու կայուն աշխատավարձ
    3.Առանց զենքի ժողովուրդ, ոչ մի կրակոց քաղաքացու կողմից,զենքը միայն զինորին:
    4.34 ժամային աշխատանքային շաբաթ, 13 եվ 14 աշխատավարձ,տարեկան օգուտներից 49 տոկոսն ժողովրին Յ1 տոկոսն բանակին:
    5.Ոչ մեկը չպետք է ավելի լավ ապրի կամ ավելի հարուստ լինի, քան տվյալ խմբի ներկայացուցիչը, հակառակ պարագայում անհասկանալի է՝ որտեղից են գոյանում ավելի հարուստ մարդու ֆինանսական միջոցները, իսկ եթե անհասկանալի է, ուրեմն ապօրինի են:
    6. Պետությունը պարտավոր է լուծել տարբեր խավերի միջև առկա կոնֆլիկտը:
    7.Բողոքների ակցիաների վերացումը
    8.Աշխատավարձից հարկեր վճարել, որպեսզի բարձրաստիճան պաշտոնյաներն,գիտնականներն,
    ուսուցիչներն,բժիշկները աշխատավարձ ստանան, եթե երկրի խնդիրները պետք է մեր ուսերից կախվեն, և լուծումները մենք առաջարկենք:
    9.ՀՀ քաղաքացիներն հանդիսանում են լիիավ քաղաքացիներ թե ոչ:
    10.Ում կարծիքն է որոշիչը:
    11.Եթե այն մեծամասնության կարծիքն է, ապա ինչպես որոշել այդ մեծամասնությունը
    12.Մասնակից լինել որոշման վերջնական ընտրությանը՝ հավասար ընտրության ճանապարհով:
    13. Յուրաքանչյուր քաղաքացի ունի պետությամբ կառավարելու հավասար հնարավորություններ,
    14.Ինչ է անհրաժեշտ ժողովրդավարական համակարգի կայունության համար եվ այլ…

    ՀՊԿ-ն վերջնական կետերը կներկայացնի, ժողովրդի հետ քննարկելուց ու առաջացած հարցերի լուծումից հետո:

    ՀՊԿ (Հայկական Պետությունների Կուսակցություն)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728