Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի լավագույն որոշումներից մեկը․ պաշտոնապես ներկայացրեցին Շիրակի նոր մարզպետին

Փետրվար 13,2019 14:30

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Շիրակի մարզի բարձրաստիճան պաշտոնյաներին, մարզպետարանի աշխատակիցներին, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարներին ու համայնքապետերին պաշտոնապես ներկայացրեց Շիրակի նորանշանակ մարզպետ  Տիգրան Պետրոսյանին։

Ներկա էին նաև ուժային կառույցների ղեկավարները՝ Շիրակի դատախազը, ԱԱԾ պետը, ոստիկանապետը, նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը։

Նախարարը  նշեց, որ Շիրակի մարզը համատեղ տքնաջան աշխատանքի ընթացքում դառնալու է կայուն տնտեսական կենտրոններից մեկը, և որ այդ պոտենցիալը Շիրակի մարզն ունի թե՛ մարդկային հնարավորություններով, և թե՛ աշխարհագրական դիրքով։ Ըստ նախարարի, այդ գործում մեծ անելիքներ ունեն մարզպետը և իր աշխատակազմը։

«Ես վստահ եմ՝ այն ընտրությունը, որ մենք կայացրել ենք՝ Տիգրան Պետրոսյանին նշանակելով Շիրակի մարզպետ, լավագույն որոշումներից մեկն է, որովհետև պարոն Պետրոսյանն իր հասարակական և քաղաքացիական գործունեության ընթացքում ցույց է տվել, որ նվիրյալ հայորդի է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, լավ շիրակցի, է, լավ գյումրեցի է և իր նվիրումով ու լավ աշխատանքով առաջիկայում բարձր ցուցանիշներ ենք արձանագրելու»,- ասաց նախարարը՝ շնորհավորելով մարզպետին ու նշելով, որ Շիրակի մարզը ղեկավարելը պատիվ է։

Նա, իհարկե, չմոռացավ շնորհակալություն հայտնել նախկին մարզպետ Կարեն Սարուխանյանին, որն այժմ ԱԺ պատգամավոր է։

Նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ,  շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը, վարչապետին իրեն վստահելու համար, նշեց, որ Շիրակի մարզը թեև խնդիրներով հարուստ է, սակայն հարուստ է նաև հնարավորություններով։

«Մենք այսօր մեծ հնարավորություն ունենք այդ առաքելությունը վերածելու այն գործիքների, որոնք պիտի լուծեն խնդիրները», -ասաց Տիգրան Պետրոսյանը։

Նա համայնքապետերին ասաց, որ այցելելու է համայնքներ, լսելու է խնդիրները, սակայն առաջնահերթ  ծանոթանալու է նաև հնարավորություններին, ռեսուրսներին, տեղում ծնված փայլուն գաղափարներին։

Շիրակի մարզպետին ներկայացնելուց հետո նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանեց լրագրողների հարցերին, անդրադարձավ մարզպետարաններում սպասվող կրճատումներին, մեկ փոխմարզպետ ունենալուն, տնտեսական ներդրումներին, համայնքների խոշորացմանը։

Այս մասին քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hkk says:

    Իյա,դե ձեր տուն տար պահե,որ այդքան լավն է………….

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728