Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ գնդում պատանդառված Վարդան Եղիազարյանը առարկեց «Սասնա ծռերի» դեմ համաներմանը

Փետրվար 13,2019 13:38

«Սասնա ծռերի» տասն անդամներից Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներից մեկով քրեական հետապնդումը դադարեցվեց: Քիչ առաջ նման որոշում կայացրեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:

Դատավորը պարզաբանեց, որ Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց միայն զանգվածային անկարգությունների նախապատրաստության հոդվածով:

Հիշեցնենք, «Սասնա ծռերի» համաներմանը դեմ նախորդ նիստում առարկել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այսօր խմբի անդամների համաներման վերաբերյալ իր առարկությունը հայտնեց նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: Վարդան Եղիազարյանը չառարկեց միայն Արայիկ Խանդոյանին համաներելու առնչությամբ`«հայտնի պատճառներով»: Հիշեցնենք, որ Խանդոյանը մահացել է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728