«Մենք նման պլաններ չունենք: Պետք է պարզել, թե ինչ հարց է ուղղվել նախարարին եւ ինչ պատասխան է նա տվել»,-ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի այն հայտարարությունը, որ եթե անհրաժեշտություն լինի, ՀՀ-ն Սիրիայում կներգրավվի նաեւ ռազմական գործողություններին:
Պատգամավորներից մեկը վարչապետից հետաքրքրվեց, թե այդ ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը: Փաշինյանը, սակայն, չհստակեցրեց՝ մատնանշելով, որ պետք է հասկանալ Պաշտպանության նախարարի պատասխանի համատեքստն ամբողջությամբ: Ապա Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ օրերս Սիրիա հասած հայաստանյան մասնագետների խումբը հումանիտար, եւ ոչ թե ռազմական առաքելություն ունի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ