Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Որեւէ փաստաբան չպետք է ատելության եւ քննադատության թիրախ դառնա». Նիկոլ Փաշինյան

Փետրվար 13,2019 13:10

ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավորներից մեկի հարցին արձագանքելով՝ կարեւորեց այն փաստը, որ առաջիկայում կառավարությունը դատավորների սոցիալական անկախության առնչությամբ քայլեր պետք է ձեռնարկի, քանի որ սոցիալական անկախությունը դատավորի անկախության երաշխիքներից մեկն է:

Ապա Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատարանների հանդեպ որոշակի հասարակական գործողություններին: Նա շեշտեց՝ կառավարությունը չի միջամտում դատարանների գործերին. ժողովրդավարությունը կարեւոր է, բայց հրապարակային եւ ոչ հրապարակային գործողությունները չպետք է ազդեն դատարանի որոշումների վրա:

«Որեւէ փաստաբան որեւէ անձի պաշտպանելիս չպետք է ատելության եւ քննադատության թիրախ դառնա, դա արդարության կարեւոր երաշխիքներից է մեր երկրում»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ որոշ հնչեղ քրեական գործերում որպես մեղադրյալ ներգրավված հայտնիների, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի եւ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանները պարբերաբար բարձրաձայնում են, որ հատկապես սոցցանցային հարթակում իրենք արժանանում են ատելության խոսքի, մինչդեռ յուրաքանչյուր անձ ունի պաշտպանության իրավունք, իսկ փաստաբանին իր պաշտպանյալի հետ նույնացնելն անթույլատրելի է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728