Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ՀՀ ԱԳՆ-ն առնվազն իր վերջին երկու մեծ միջոցառումները կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում, ռեստորան, որը համարվում է Երեւանում ամենաթանկերից մեկը։
Հարցմանը պատասխանել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ հայտնելով, որ ԱԳՆ միջոցառումների անցկացման վայրի ընտրության համար կատարվել է համապատասխան գնահարցում։
«Կայացված որոշումը պայմանավորված է ինչպես առաջարկված գնային պայմաններով, այնպես էլ ԱԳՆ կողմից ներկայացված չափանիշներին համապատասխան մատուցվելիք ծառայությունների, ինչպիսիք են, ի թիվս այլոց, մատուցվող ծառայության որակը, բազմամարդ միջոցառումներ ընդունելու հնարավորությունը, ներկայացուցչական որոշակի մակարդակի ապահովումը»,- մասնավորապես գրված է պատասխանում։
Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում