Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործը կքննվի կրկին դռնբաց

Փետրվար 13,2019 12:24

«Սասնա ծռերի» տասը անդամների գործով դատական նիստի ժամանակ այսօր Արայիկ Խանդոյանի այրու ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց`վերանայել որոշումը նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, այդ որոշումը կայացվել էր նախորդ նիստում:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն ասաց` նիստերը դռնփակ անցկացնելու վերաբերյալ դատարանի որոշումը իրավաչափ է, նիստի հրապարակայնությունը ապահովված է` նիստերը լուսաբանվում են: Մեղադրողն առարկություններ չուներ նիստերը դռնբաց շարունակելու առումով, սակայն քաղաքացիները պետք է հասկանան, որ սա դատական նիստ է եւ իրենց գոչյուններով իրենք արդարադատությանն են խոչընդոտում:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը`հորդորելով ավելի զուսպ լինել դահլիճում:

Իսկ ոստիկանները, մինչ նիստի մեկնարկը, դատարանի շենքի մոտ պատնեշ էի դրել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728