Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միգուցե Սահմանադրության ու օրենքների սահմաններում արդարացված են ներկա իշխանության գործողությունները, անփորձ պաշտոնյաների ներկայությունը, անհարկի կրճատումները, պարգեւավճարները. «Հրապարակ»

Փետրվար 13,2019 12:18

Սովորաբար ցածր լեգիտիմություն ունեցող իշխանությունների պարագայում հասարակության մեծ մասն առաջնորդվում է մերկ շահով կամ կենդանական վախով՝ դեպի գործող իշխանությունը, իսկ նման դեպքերում հասարակությունը չի կարող արդյունավետ աշխատել ու զարգանալ։ Նախորդ իշխանությունների ժամանակ ունեցել ենք նման իրավիճակ, երբ հասարակության ճնշող մեծամասնությունը չուներ արդյունավետ աշխատելու ու զարգանալու համապատասխան միջավայր։

Այժմ թեեւ իրավիճակ է փոխվել, սակայն միջավայրը նույնն է, եւ քանի դեռ իշխանության ներկայացուցիչներն իրենք իրենց ներսում չեն հեղափոխվել ու չեն հեղափոխել իրենց միջավայրը եւ այն համակարգը, որի մեջ գործում են, անիմաստ է նույնը սպասել ժողովրդից կամ մեղադրել նրան անգործության մեջ՝ փորձելով լղոզել սեփական ձախողումներն ու թերացումները։ Սակայն վերջիններիս կողմից հեղափոխվելու միտում դեռեւս չկա։

Տպավորություն է, որ նորընտիր պաշտոնյաները կամ այս միջավայրում իրենց լավ են զգում եւ կարիք չեն տեսնում փոխվելու ու փոխելու համակարգը, կա՛մ ոչ պրոֆեսիոնալ լինելն է խանգարում, եւ չգիտեն ինչպես փոխել։ Երկու դեպքում էլ արդարացում չկա եւ, հաշվի առնելով ստեղծված քաոտիկ իրավիճակը, սպասելու ժամանակ՝ նույնպես։ Հասարակությունները ոչ միայն սոցիալական են, այլեւ՝ մարդկային, հետեւաբար՝ իշխանությունների լեգիտիմացման բարձրագույն ձեւը նույն հասարակության կողմից վերջիններիս գործողությունների բարոյական արդարացումն է։

Միգուցե Սահմանադրության ու օրենքների սահմաններում արդարացված են ներկա իշխանության գործողությունները, անփորձ պաշտոնյաների ներկայությունը, անհարկի կրճատումները, պարգեւավճարները, ավելորդ քաղքենիությունը, սակայն բարոյական մակարդակում, վստահաբար՝ արդարացում չունեն։ Եվ վերջապես՝ պետք չէ թաքնվել հեղափոխության անվան տակ եւ տանտիրոջ իրավունքով զբաղվել աչքակապությամբ ու շարունակել (չնչին տարբերությամբ) կրել այն արատավոր համակարգը, որը համառորեն մերժում էինք։ Նույն արժեհամակարգում ու նույն տրամաբանությամբ էին գործում նախորդները, մի տարբերությամբ՝ նորերը գործում են «հեղափոխությունում» հաջողածի իրավունքով եւ դեռ անփորձ են, նախորդներն արդեն փորձառու էին եւ գործում էին պատերազմում հաղթածի իրավունքով:

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728