Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանն ու մարզի կրթության վարչության պետ Ալբերտ Մկրտչյանը եղել են Զանգակատան միջնակարգ դպրոցում, հանդիպում ունեցել դասադուլ իրականացնող աշակերտների ծնողների հետ։
Ծնողների խոսքով՝ դժգոհության առիթը դպրոցի գործող տնօրեն Թամարա Հովհաննիսյանի «կոշտ վերաբերմունքն է»։
Ալբերտ Մկրտչյանն ու Արտավազդ Նազարեթյանը ծնողներին հորդորել են երեխաներին չներքաշել այդ խնդրի մեջ, թույլ չտալ տուժի նրանց ուսուցումը, իսկ դժգոհությունների համար գրություն ուղարկել մարզպետարան, որտեղ հիմքային ուսումնասիրություն կարվի և լուծում կտրվի առաջացած խնդրին։
Նշենք, որ երեկ 60 աշակերտ դասերին չեն ներկայացել, իսկ այսօր՝ ավելի քան տաս աշակերտ։
Արարատի մարզպետարանի հաղորդագրություն